հինգշաբթի, հոկտեմբեր 22
22 / 10 / 2026
Խոշոր հրդեհ՝ Երևանում. դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ

Խոշոր հրդեհ՝ Երևանում. դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ

Ապրիլի 15-ին, ժամը 12:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Գուրգեն Մահարու փողոցում գտնվող փայտամշակման արտադրամասում: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:10-ին, մարվել՝ 13:18-ին: Արտադրամասի բակում այրվել է 10 խմ աղբ:

  • Կիսվել: