ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Խոշոր ավտովթար Երևան-Իջևան ավտոճանապարհին. բախվելն են Զիլն ու Օպելը, կա վիրավոր

Խոշոր ավտովթար Երևան-Իջևան ավտոճանապարհին. բախվելն են Զիլն ու Օպելը, կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, տեղեկացնում է shamshyan.com-ը։

 

Ժամը 14։00-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 74.1 կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչ՝ 31-ամյա Ալիկ Կ-ի վարած ЗИЛ 44151 մակնիշի 34 NC 643 համարանիշի և Երևանի բնակիչ՝ 35-ամյա Արթուր Ղ-ի վարած Opel Corsa մակնիշի 34 VA 087 համարանիշի ավտոմեքենաները։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Արթուր Ղ-ն մարմնական վնասվածքններով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

 

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

  • Կիսվել: