Կհիմնանորոգվի Մեծ Մասրիկ - Կախակն մարզային նշանակության ավտոճանապարհի 6,2 կիլոմետր հատվածը
ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կախակն բնակավայրում պետական միջոցներով կառուցվող կրթահամալիրի գործունեությամբ պայմանավորված՝ կհիմնանորոգվի Մեծ Մասրիկ - Կախակն մարզային նշանակության ավտոճանապարհի 6,2 կիլոմետր հատվածը։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:
Շինարարական աշխատանքների ձեռքբերման համար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է մրցույթ, որի համար վերջնաժամկետ է սահմանվել 2026 թվականի օգոստոսի 14-ի ժամը 11։00-ն։
Ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է շուրջ 1 միլիարդ 8 միլիոն դրամ, որը կհատկացվի ՀՀ պետական բյուջեի միջոցներից։
Ճանապարհաշինական աշխատանքների արդյունքում դեպի կրթահամալիր բարեկարգ երթևեկություն կապահովվի նաև Կուտական և Տրետուք բնակավայրերի սովորողների համար։


