Կաթողիկոսը նոր նշանակումներ է արել
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ: Այս մասին InfoPort.am-ին հայնտեցին Մայթ աթոռի տեղեկատվական համակարգից։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Բաբկեն վարդապետ Սալբիյանը, ազատվելով Ռումինիայի հայոց թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից, ծառայության է կոչվել Շվեդիայում` Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակի իշխանության ներքո։
Արժանապատիվ Տ․ Սիմեոն քահանա Հովհաննիսյանը իր հոգևոր սպասավորությունը կշարունակի Գեղարքունյաց թեմում, իսկ Արժանապատիվ Տ․Համազասպ քահանա Հագեյանը՝ Կոտայքի թեմում։