Կամո Քոչունցն ազատվել է պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կամո Քոչունցն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Կամո Քոչունցին ազատել գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ։
Նշենք, որ այսօր վարչապետի որոշմամբ գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից ազատվեց Մովսես Հակոբյանը։
Պաշտոնանկությունների պատճառների մասին ոչինչ չի նշվում։