շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
Ջրափրկարարներն ափից մոտ 500 մ հեռավորությունից դուրս են բերել երկու քաղաքացու

Ջրափրկարարներն ափից մոտ 500 մ հեռավորությունից դուրս են բերել երկու քաղաքացու

Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 18։00-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում քաղաքացիները հեծանվանավակով ափից հեռացել են և եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով չեն կարողանում ափ վերադառնալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարներն ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել երկու քաղաքացու և հեծանվանա­վակը։

 

  • Կիսվել: