Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 15-ի․ վարակվածները 95-ն են
Իրանում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-2019) վարակվածների թիվը հասել է 95-ի: Այս մասին հայտնում է իրանական ԻՌՆԱ գործակալությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանում մահվան դեպքերը 15-ն են:
Իրանում կորոնավիրուսի տարածման մասին առաջին հաղորդագրությունները սկսեցին ստացվել փետրվարի 19-ին: Առաջին դեպքերը գրանցվել էին Ղոմ քաղաքում:
Նշենք, որ երեկ ուժի մեջ մտած Իրան-Հայաստան սահմանային հատումները սահմանափակող կառավարության որոշման համաձայն` Մեղրիի անցակետից եկող բոլոր բեռնատարները տեղաշարժվում են ՀՀ տարածքում մեր մասնագետների և ոստիկանության ուղեկցությամբ:
Հայտնել էինք նաև, որ Իրանի առողջապահության եւ բժշկական կրթության փոխնախարար Իրաջ Հարիրչիի մոտ կորոնավիրուսի առկայության թեստը դրական արդյունք է տվել: