ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
18:05-ի դրությամբ Ազատության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 7450 մարդ

18:05-ի դրությամբ Ազատության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 7450 մարդ

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին Երևանի Ազատության հրապարակում ժամը 16:30-ից մեկնարկել էր հանրահավաք` ի աջակցություն կալանավորված ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 18:05-ի դրությամբ Ազատության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 7450 մարդ:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ:

Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։

Հաշվարկը ստուգելու մանրամասն ձևը նկարագրված է այստեղ:

  • Կիսվել: