ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ ևս երկու չկառուցապատված հողամաս վերադարձվեց համայնքին. Գլխավոր դատախազություն

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ ևս երկու չկառուցապատված հողամաս վերադարձվեց համայնքին. Գլխավոր դատախազություն

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի մարտի 11-ին հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական երկու անձի, երրորդ անձ՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի՝ ք․ Իջևան, Վալանսի փողոցի 1/29 հասցեում գտնվող՝ 0․06 հա մակերեսով հողամասի և ք. Իջևան, Անկախության փողոց 1/62 հասցեում գտնվող՝ 0.001 հա մակերեսով հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունքը դադարեցնելու պահանջով։ Այս մասին հայտնում են Դատախազությունից:

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի օգոստոսի 29-ի վճիռներով՝ Գլխավոր դատախազության հայցերը բավարարվել են. դադարեցվել է վերոնշյալ հողամասերի նկատմամբ ֆիզիկական անձանց կառուցապատման իրավունքը, վճիռները ստացել են օրինական ուժ:

Գլխավոր դատախազության դիմումների հիման վրա՝ Կադաստրի կոմիտեն 2025 թվականի հոկտեմբերի 14-ին և հոկտեմբերի 22-ին դադարեցրել է նշված հողամասերի նկատմամբ ֆիզիկական անձանց կառուցապատման իրավունքը: Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող նշված երկու հողամասերը վերադարձվել են համայնքին:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունը 16 հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջներով:

 

Այսպիսով, վերոնշյալ 16 հայցադիմումներից 8-ի բավարարման և օրինական ուժի մեջ մտնելու արդյունքում, ներկայում Իջևան համայնքին են վերադարձվել՝ 

 

Վալանսի փողոցի 1/29 հասցեում գտնվող՝ 0․06 հա մակերեսով հողամասը,

Անկախության փողոց 1/62 հասցեում գտնվող՝ 0.001 հա մակերեսով հողամասը,

Անկախության 1/54 հասցեում գտնվող՝ 436.8 քմ մակերեսով հողամասը,

Անկախության 1/41 հասցեում գտնվող՝ 1500 քմ մակերեսով հողամասը,

Անկախության փողոցի 18/6 հասցեում գտնվող՝ 0․03 հա մակերեսով հողամասը,

Վալանսի փողոցի 1/27 հասցեում գտնվող՝ 0.03 հա մակերեսով հողամասը:

Վալանսի փողոց թիվ 1/29 հասցեում գտնվող՝ 0․0605 հա մակերեսով հողամասը,

Անկախության փողոց 1/62 հասցեում գտնվող՝ 0.00198 հա մակերեսով հողամասը:

Բացի այդ, դատախազական ներգործության արդյունքում՝ Իջևան համայնքի տիրապետմանն ու օգտագործմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգու շատրվաններին հարակից 0.03 հա մակերեսով հողամասը:

  • Կիսվել: