երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Ի գիտություն ՀՀ քաղաքացիներին՝ Գերմանիայում գործող ճամփորդության սահմանափակումների վերաբերյալ

Ի գիտություն ՀՀ քաղաքացիներին՝ Գերմանիայում գործող ճամփորդության սահմանափակումների վերաբերյալ

Գերմանիայի կառավարությունը տեղեկացնում է, որ ս.թ. մարտի 16-ից՝ առավոտյան ժամը 08:00-ից Դաշնային կառավարության որոշմամբ Գերմանիան իր 5 հարևան երկրների՝ Ֆրանսիայի, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի, Շվեյցարիայի և Դանիայի հետ սահմանները ժամանակավորապես փակում է: Սահմանային անցակետերին ստուգումները կիրականացվեն դաշնային և համապատասխան երկրամասային ներքին գործերի նախարարությունների ստորաբաժանումների կողմից:

 

Այս պահի դրությամբ, այդ սահմանափակումները չեն գործում բեռնափոխադրումների, ինչպես նաև այն անձանց համար, ովքեր աշխատանքի բերումով պարտավոր են սահմանը հատել (օրինակ՝ բժիշկներ, պետական ծառայողներ): ԳԴՀ քաղաքացիները և ԳԴՀ-ում մշտական կացության իրավունք ունեցող անձիք կարող են մուտք գործել Գերմանիա: Մնացյալ ճամփորդողները, առանց հատուկ կարևորության հիմքերի, չեն կարող նշյալ 5 երկրներից մուտք գործել ԳԴՀ:

Մուտքի արգելքը գործում է նաև այն անձանց համար, ում մոտ կհայտնաբերվի COVID-19 վիրուսի ախտանիշ կամ կասկած: Նմանօրինակ դեպքերում ոստիկանության ներկայացուցիչները համապատասխան առողջապահական գերատեսչությունների հետ կապ կհաստատեն, որից հետո միայն որոշում կընդունվի:Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրյա պետությունների այն քաղաքացիները, ովքեր ժամանակավորապես գտնվում են Գերմանիայում (գործող Շենգենյան մուտքի արտոնագրով՝ զբոսաշրջություն կամ ժամանակավոր գործուղում) և նրանց մուտքի արտոնագրի ժամկետը լրանում է, պետք է դիմեն տվյալ քաղաքի օտարերկրացիների հարցերով պատասխանատու գերատեսչություն (Ausländerbehörde)՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ Գերմանիայում գտնվելու կեցության ժամկետը երկարաձգելու / օրինականացնելու նպատակով:

  • Կիսվել: