երկուշաբթի, սեպտեմբեր 7
7 / 9 / 2026
Ծարահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը ԳԴՀ պատմության մեջ առաջին անգամ դարձել է Սաքսոնիա-Անհալտ երկրամասի խորհրդարանի ամենամեծ ուժը

Ծարահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը ԳԴՀ պատմության մեջ առաջին անգամ դարձել է Սաքսոնիա-Անհալտ երկրամասի խորհրդարանի ամենամեծ ուժը

Ծարահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը պատմական հաղթանակ է տարել արևելագերմանական Սաքսոնիա-Անհալտ երկրամասի խորհրդարանի ընտրություններում՝ նախնական կանխատեսմամբ ստանալով ձայների 44,5 տոկոսը: Այս մասին տեղեկացնում է BBC News-ը։

Նշվում է, որ պահպանողական Քրիստոնեա-դեմոկրատական միությունը (CDU), որը տարածաշրջանում իշխում էր 2002 թվականից, հավաքում է ընդամենը 18,5 տոկոս:

Սաքսոնիա-Անհալտում AfD-ի առաջնորդ Ուլրիխ Զիգմունդը արդյունքն անվանել է «պատմական» և հայտարարել, որ կուսակցությունը մանդատ է ստացել երկրամասը կառավարելու համար։

CDU-ի թեկնածու Սվեն Շուլցեն ընդունել է AfD-ի հաղթանակը և հայտարարել, որ իր կուսակցությունը ստիպված կլինի հաշվի առնել քվեարկության արդյունքները։ CDU-ի համար այս արդյունքը լուրջ պարտություն էր. հինգ տարի առաջ կուսակցությունը Սաքսոնիա-Անհալտում ստացել էր ձայների 37,1 տոկոսը:

Ինչպես հաղորդվում է՝ արդյունքը հատուկ նշանակություն ունի նաև Գերմանիայի դաշնային քաղաքականության համար. Սաքսոնիա-Անհալտում AfD-ի հաջողությունը մեծացնում է ճնշումը կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և նրա կառավարության վրա՝ միաժամանակ ցույց տալով երկրի արևելյան երկրամասերում աջ կուսակցության աջակցության աճը։

 

  • Կիսվել: