կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Հրդեհ Սեբաստիայի փողոցում․ տարհանվել է 10 քաղաքացի, կա տուժած

Հրդեհ Սեբաստիայի փողոցում․ տարհանվել է 10 քաղաքացի, կա տուժած

Հունիսի 29-ին, ժամը 13:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:26-ին, մարվել՝ 13:36-ին: Այրվել է բնակարաններից մեկի ննջասենյակի (15 քմ) կահույքը՝ մասամբ, ջերմահարվել՝ շքամուտքի պատը (մոտ 3 գմ):

Փրկարարները տարհանել են 10 քաղաքացու․ մեկ քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից բնակարաններ։

  • Կիսվել: