Հրապարակվել են ադրբեջանական ԱԹՍ-ի կողմից հարվածած ԱԻՆ մեքենայի լուսանկարները
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ադրբեջանական ԶՈւ-երի հարվածային ԱԹՍ-ն հարվածել է ԱԻՆ մեքենային, զոհեր չկան։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել էր Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը եւ կից լուսանկար հրապարակել՝ ԱԻՆ մեքենայից։
«Ադրբեջանական ԶՈւ-երի հարվածային ԱԹՍ-ն հարվածել է ԱԻՆ մեքենային, զոհեր չկան։ Մանրամասները ճշտվում են»,- գրել էր նա։


