շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Հայտնի են դպրոցական ձմեռային արձակուրդի օրերը

Հայտնի են դպրոցական ձմեռային արձակուրդի օրերը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել են հանրակրթական ուսումնական հաստատությունների 1-ից 12-րդ դասարանների սովորողների ձմեռային արձակուրդների օրերը՝ հետեւյալ ժամանակացույցով.

-Առաջին դասարան
2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 16-ը ներառյալ՝ 5-օրյա, 2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 17-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում,

-Երկրորդ դասարան
2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 16-ը ներառյալ՝ 5-օրյա, 2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 17-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում,

-3-12-րդ դասարան
2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 5-ը ներառյալ։

  • Կիսվել: