ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Հայսատանի բնակչության թիվը 1991 թ.-ից նվազել է շուրջ 17 %-ով. Կարինե Կույումջյան

Հայսատանի բնակչության թիվը 1991 թ.-ից նվազել է շուրջ 17 %-ով. Կարինե Կույումջյան

Հայաստանի բնակչության թվաքանակը 1991թ. մինչ 2019թ. նվազել է շուրջ 17 տոկոսով:

Այս մասին Հայաստանի սոցիալ-ժողովրդագրական վիճակի բարելավման հիմնախնդիրների թեմայով համաժողովի ընթացքում ասաց Ազգային վիճակագրական կոմիտեի ժողովրդագրության և հանրության վիճակագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը։

Նրա տեղեկացմամբ` 1991թ. մեր երկրի բնակչությունը եղել է ավելի քան 3.5 մլն, իսկ  2019թ. հունվարի 1-ի դրությամբ՝ 2 մլն 965 հազար, այսինքն` շուրջ 17 տոկոս բնակչության թվաքանակի նվազում է արձանագրվել. «Նվազումը շատ ավելի մեծ ազդեցություն է ունեցել Լոռու մարզում, որտեղ գրեթե 42 տոկոսով է  նվազել բնակչության թվաքանակը, հաջորդը Շիրակի մարզն է, որտեղ շուրջ 30 տոկոս նվազում կա, իսկ Վայոց ձորի մարզում բնակչության թվաքանակը նվազել է մոտ 20 տոկոսով»:

Կարինե Կույումջյանը նշեց, որ 2012-2018 թթ. Հայաստանում բնական հավելաճը եղել է 92 հազար, արտագաղթը՝ 150 հազար մարդ:

 

  • Կիսվել: