Հայաստանում տարեկան շուրջ 1600 կնոջ մոտ ախտորոշվում է կրծքագեղձի քաղցկեղ
Հայաստանում տարեկան շուրջ 1600 կնոջ մոտ ախտորոշվում է կրծքագեղձի քաղցկեղ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Վերջին տարիներին դեպքերի մեծ մասը հայտնաբերվում է վաղ` առաջին և երկրորդ փուլերում։
Հիվանդության ժամանակին հայտնաբերումը կարող է էապես մեծացնել արդյունավետ բուժման հնարավորությունը և կյանքեր փրկել։
Կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կանանց շուրջ 70%-ը չի ունենում որևէ գանգատ, ուստի շատ կարևոր է պարբերական սքրինինգը։
Սքրինինգային մամոգրաֆիայից մինչև տրաստուզումաբ դեղով բուժում` պետությունը քաղցկեղ ունեցող կանանց կողքին է:



