հինգշաբթի, հոկտեմբեր 8
8 / 10 / 2026
Անի Եղոյանին uպшնել էր քույրը. ՔԿ-ում ուսումնասիրում են հանրային հնչեղություն ստացած 40 քրեական գործեր

Անի Եղոյանին uպшնել էր քույրը. ՔԿ-ում ուսումնասիրում են հանրային հնչեղություն ստացած 40 քրեական գործեր

Այս տարի ևս շարունակվել են նախկին տարիներին կատարված, հանրային հնչեղություն ստացած սպանությունների բացահայտման աշխատանքները։ Արդյունքում՝ բացահայտվել են ծանրացուցիչ հանգամանքներում կատարված մի շարք հնչեղ դեպքեր։ Այս մասին հայտնել է ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը՝ դիմելով քննչական կոմիտեի կազմավորման 12-ամյակի և ծառայողի օրվա կապակցությամբ ՔԿ Կոլեգիայի հանդիսավոր նիստին ներկա վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին։

Նա թվարկել է.

  • 27 տարի անց բացահայտվել է ՀՀ ՆԳ և ԱԱՆ փոխնախարար, ներքին զորքերի վարչության պետ Արծրուն Մարգարյանի սպանության դեպքը, ընդ որում, քրեական վարույթը դեռևս 1999 թվականի սեպտեմբերի 20-ին կարճվել էր՝ հանցագործության բացակայութ­յան հիմքով:
  • Շուրջ 3 տարի անց բացահայտվել է նաև Սողոմոն Վլասյանի սպանության պատվիրատուն, որի կապակցությամբ մեղադրանք է ներկայացվել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանին, ով կալանավորվել է:
  • Շուրջ 4 տարի անց բացահայտվել է Ինգա Աղաջանյանի սպանության դեպքը, որը նախաձեռնվել էր ինքնասպանության հասցնելու և ծանր մարմնական վնասվածք պատճառելու հատկանիշներով, սակայն քննությամբ պարզվել է, որ ամուսինները, տուժողի գլխին հարվածելուց հետո, նրան պատուհանից դուրս են նետել, ինչի հետևանքով վերջինս մահացել է:
  • Բացահայտվել է նաև Ա.Ե.-ի սպանության դեպքը, որը նախաձեռնվել էր հանկարծամահության փաստի առթիվ, սակայն իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Անի Եղոյանի հարազատ քույրը սննդի և ջրի մեջ ծանր մետաղներ ավելացնելու միջոցով՝ թունավորման եղանակով սպանել է նրան:

Ա. Պողոսյանի խոսքով, ներկայումս Քննչական կոմիտեում ուսումնասիրության փուլում է նախկին տարիներին կատարված, հանրային հնչեղություն ունեցող, սպանության հատկանիշներով նախաձեռնված շուրջ 40 քրեական վարույթ, որոնցով կատարվում են ակտիվ քննչական գործողություններ և առաջիկայում մեր հանրությունն ականատես կլինի այդ քրեական վարույթներով հանցագործության բացահայտման գործընթացին:

  • Կիսվել: