ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի  մասին տվյալները չեն հրապարակվում․ տեխնիկական խնդիր կա

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի մասին տվյալները չեն հրապարակվում․ տեխնիկական խնդիր կա

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ տեխնիկական խնդիրների պատճառով կորոնավիրուսի տվյալները չեն հրապարակվում:

"Հարգելի օգտատերեր, գործընկերներ, հայրենակիցներ, հայցում ենք Ձեր ներողամտությունը` տեխնիկական խնդիրների պատճառով https://ncdc.am/coronavirus/confirmed-cases-by-days/ էջի թարմացումը չի կատարվում",-ասված է ԱՆ տարածած հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ նախօրեին որոշվել էր տվյալները թարմացնել ամեն օր ժամը 11։00-ին։
 

Վերջին թարմացված տվյալներով՝ մարտի 29-ի ժամը 11։00 դրությամբ երկրում կար կորոնավիրուսի հաստատված  424 դեպք։ 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից, ապաքինվել է 30 քաղաքացի։ Փաստացի բուժվում է 391 մարդ։ Թեստի բացասական արդյունք է գրանցվել 2054 դեպքում։ Մահվան ելքով 3 դեպք կա։

 

  • Կիսվել: