COP17-ին ընդառաջ շրջակա միջվայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Օմանի Սուլթանության շրջակա միջավայրի պահպանության մարմնի նախագահ Աբդուլլահ Ալիի հետ։

Քննարկվել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման, էկոհամակարգերի վերականգնման և կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունության բարձրացման հնարավորությունները։

Անդրադարձ է եղել նաև COP17-ի օրակարգին՝ կարևորելով միջազգային համագործակցությունն ու համատեղ ջանքերը կենսաբազմազանության պահպանության գլոբալ նպատակներին հասնելու գործում։