Հայաստանը կունենա հզոր հանքարդյունաբերություն բնության վրա մինիմալ ազդեցությամբ. Ջհանյան
Առանց հանքարդյունաբերության աշխարհի 8 մլրդ բնակչությունը ուղղակի չի կարող գոյատևել, այն կենսական նշանակություն ունի թե սննդարդյունաբերության, թե տեխնոլոգիաների ոլորտների վրա և սննդարդյունաբերության ոլորտից հետո մարդկության կյանքում երկրոչդ կենսական ոլորտն է։ Այս մասին Mining Armenia 26 ֆորումի շրջանակներում ճեպազրույցի ժամանակ ասաց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։
Նա ընդգծեց, որ ոլորտի առաջատարների ջանքերով Հայաստանի բնակչությունը շուտեվ կունենա հպարտանալու արժանի հանքարդյունաբերություն, որը կունենա մինիմալ ազդեցություն համայնքների և բնակչության վրա՝ շնորհիվ կայուն զարգացման ստանդարտների ներդրման։
Ջհանյանը նաև կանխատեսեց, որ հաջորդ տարի ոլորտի արտահանման ծավալը կհասնի $3 մլրդ, համեմատության համար ՀՀ ողջ արտահանման ծավալը 2021 թվին եղել է $2,8 մլրդ։
Նա նաև կատակեց, որ նույնիկ բարձր տեխնոլոգիաների ոլորտում է հանքարդյունաբերությունը առաջատար, քանզի կիրառում է AI գործիք օրինակ այս ֆորումի արդյունքները ամփոփելու և պատկան օղակներին ներկայացնելու համար։
Խոսելով Հայաստանում պղնձաձուլարան կառուցելու հեռանկարների մասին՝ Ջհանյանը ընդգծեց, որ այդ հարցը ակտուալ կլինի, երբ Հայաստանում պղնձի կորզման ծավալները կհասնեն 100-150 հազար տոննայի։



