հինգշաբթի, նոյեմբեր 5
5 / 11 / 2026
Հայ զինվորների՝ այս օրերին ցուցաբերած քաջությունն ու հերոսությունը հպարտության են արժանի․ Սամվել Կարապետյան

Հայ զինվորների՝ այս օրերին ցուցաբերած քաջությունն ու հերոսությունը հպարտության են արժանի․ Սամվել Կարապետյան

Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր մտահոգությունն է արտահայտել հայ ձեռնարկատեր և բարերար Սամվել Կարապետյանը: Նա համոզմունք է հայտնել կոնֆլիկտը բացառապես խաղաղ քաղաքական ճանապարհով լուծելու մասին:

«Հայ զինվորների՝ այս օրերին ցուցաբերած քաջությունն ու հերոսությունը հերթական անգամ հպարտության են արժանի: Սակայն ստեղծված իրավիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Մենք մեծ պատերազմի ու մեծ զոհերի վտանգից մի քայլի վրա ենք կանգնած, և պետք է խուսափենք դրանից: Հույս ունեմ շուտով կոֆլիկտը խաղաղ հանգուցալուծում կստանա բանակցությունների սեղանի շուրջ և ոչ թե մարտի դաշտում»:

Կարապետյանը նաև ցավակցություն է հայտնել հայ զինվորների և խաղաղ բնակչության շրջանում զոհվածների և վիրավորների ընտանիքներին ու հարազատներին, խոստացել աջակցել նրանց:

  • Կիսվել: