երեքշաբթի, նոյեմբեր 3
3 / 11 / 2026
Հայ ժողովրդի տոկունության խորհրդանիշ Գյումրին Հայաստանի կենսունակության ապացույցն է. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Հայ ժողովրդի տոկունության խորհրդանիշ Գյումրին Հայաստանի կենսունակության ապացույցն է. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը լուսանկարներ է հրապարակել իր Ֆեյսբուքի էջում՝ ուրախ տոն մաղթելով Գյումրի քաղաքին և նրա բնակիչներին: 

«Այս սեպտեմբերի 5-ին ուրախ տոն եմ մաղթում Գյումրի քաղաքին և նրա բնակիչներին։

Հայ ժողովրդի տոկունության խորհրդանիշ Գյումրին այսօր Հայաստանի կենսունակության ապացույցն է։

Քաղաքի բացառիկ պատմական ժառանգությունը և նրա բնակիչների դինամիզմը Գյումրին դարձնում են մշակութային մայրաքաղաք։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հպարտ է մասնակցել Գյումրու նորացմանը և աջակցել քաղաքում ֆրանսիական մշակույթի և լեզվի զարգացմանը` Գյումրու համալսարանի, ֆրանսերենի խորացված ուսուցմամբ N10 և N 45 դպրոցների, SPFA Հայաստան և KASA կենտրոնների հետ միասին։ Եվ չմոռանանք քաղաքի ռեստորանատերերին և Տիրամայր Հայաստանի Պօղոսեան Կրթահամալիրը, որոնց հետ համատեղ 2019 թվականին կազմակերպել էինք «Goût de France »/ «Ֆրանսիայի համը» գաստրոնոմիկ միջոցառումը։

Տոնդ շնորհավո՜ր, Գյումրի՛»,- գրել է դեսպանը:

 

 

  • Կիսվել: