շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակներում կայացել է աշխատանքային խմբի հանդիպում

Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակներում կայացել է աշխատանքային խմբի հանդիպում

Դեկտեմբերի 7-ին Երևանում հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հերթական նիստի շրջանակներում կայացել է պաշտպանական և անվտանգային հարցերով աշխատանքային խմբի հանդիպումը:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ անվտանգության խորհրդի, պաշտպանության, արտաքին գործերի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների, ազգային անվտանգության ծառայության, պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներ, իսկ ամերիկյան կողմից՝ պաշտպանության քարտուղարության և պետքարտուղարության, ինչպես նաև Կանզաս նահանգի ազգային գվարդիայի ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ՊՆ նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, որը բարձր է գնահատել ՀՀ և ԱՄՆ միջև առկա համագործակցությունը և կարևորել դրա հետագա ընդլայնումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտային հարցերի շուրջ փոխգործակցության հնարավորություններին և համատեղ ծրագրերի իրականացմանը, կողմերը նախանշել են առաջնահերթությունները և  պատրաստակամություն հայտնել քայլեր ձեռնարկել դրանց իրականացման ուղղությամբ:  

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: