երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
Հաստատվել է Հանրային հեռարձակողի խորհրդի թափուր տեղի համալրման մրցութային հանձնաժողովի կազմը

Հաստատվել է Հանրային հեռարձակողի խորհրդի թափուր տեղի համալրման մրցութային հանձնաժողովի կազմը

Մայիսի 5-ին կայացած հերթական նիստում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը միաձայն հաստատեց Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցութային հանձնաժողովի կազմը։

Մրցութային հանձնաժողովն այն մարմինն է, որը որոշելու է, թե ով է համալրելու Հանրայինի հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղը՝ կարևորագույն դերակատարներից մեկը հանրային հեռարձակման անկախության, արժեհամակարգի և զարգացման գործում։

 Մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկված են ոլորտի առաջատար մասնագետներ՝

   •     Սամվել Սևադա (Գրիգորյան) – ճանաչված գեղանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ

   •     Րաֆֆի Մովսիսյան – կինոքննադատ, պրոդյուսեր և ռեժիսոր՝ հայտնի իր խորագիտությամբ և ճաշակով

   •     Էլմիրա Արսենյան – «3-րդ ալիքի» տնօրեն, մի շարք հեռուստանախագծերի հեղինակ և պրոդյուսեր

   •     Սեյրան Շահսուվարյան – վաստակավոր լրագրող, ռեժիսոր, նախկին քաղաքական և ռազմական գործիչ

   •     Գրիգոր Խաչատրյան – դերասան և ռեժիսոր, բեմի և էկրանի փորձառու մասնագետ:

Նշենք, որ նախաձեռնված կարգով ընդունված որոշումը ուժի մեջ է մտնում պատշաճ իրազեկման օրվան հաջորդող օրվանից։ Հանձնաժողովը իր լիազորություններն իրականացնում է մրցութային հանձնաժողովի կազմը հաստատելու պահից:

  • Կիսվել: