շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Հանրային առողջության պահպանման գործում շատ կարևոր է պահանջատեր հանրություն ունենալը. Նանուշյան

Հանրային առողջության պահպանման գործում շատ կարևոր է պահանջատեր հանրություն ունենալը. Նանուշյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպումից հետո լրագրողները հանդիպել են նաև նախարարի տեղակալների հետ:

Նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը խոսել է հանրային առողջության ոլորտում իրականացվող բարեփոխումներից, մեկնարկած ծրագրերից` մանրամասն ներկայացնելով կոնկրետ ուղղությունները.

առողջ ապրելակերպ դեռահասների շրջանում,

առողջ ծերացում,

պայքար ծխախոտի, դրանց փոխարինիչների դեմ,

վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված ծրագրեր (ՄԻԱՎ, ՁԻԱՀ, սիֆիլիս, հեպատիտներ)

բուժծառայության որակի բարելավում, վերահսկում և կառավարում:

Լենա Նանուշյանը, ներկայացնելով այս ուղղություններով կատարվող աշխատանքները, ընդգծել է համագործակցությունը ԶԼՄ-ների հետ։ Նրա խոսքով` հանրային առողջության պահպանման գործում շատ կարևոր է հանրային գիտակցության բարձրացումն ու պահանջատեր հանրություն ունենալը։

Փոխնախարար Արտակ Ջումայանը լրագրողներին ներկայացրել է ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում ընթացող բարեփոխումները` ընտանեկան բժշկության ինստիտուտի կայացման աշխատանքները, գյուղակական ամբուլատորիաների կազմակերպաիրավական փոփոխությունները, որի շրջանակներում միավորվում են մի քանի ամբուլատորիաներ` պահպանելով իրենց տեղը և հնարավորություն տալով ընտանեկան բժշկին զբաղվել բժշկությամբ։

Արտակ Ջումայանը ներկայացրել է ԱԱՊ օղակում սքրինինգային և կանխարգելիչ միջոցառումները, քաղաքացիների կողմից ԱԱՊ այցերի դրական տեղաշարժը, ԱԱՊ օղակի բոնուսային վարձատրության աճը, Էլեկտրոնային առողջապահության` էլեկտրոնային դեղատոմսերի տրամադրման, հիվանդությունների ռեգիստրների վարման, արյան բանկի թվայնացման գործընթացը և առաջիկա աշխատանքները։

  • Կիսվել: