երկուշաբթի, օգոստոս 17
17 / 8 / 2026
Հանրապետությունում պատմական առավելագույն ջերմաստիճանները դեռևս չեն գերազանցվել. Գագիկ Սուրենյան

Հանրապետությունում պատմական առավելագույն ջերմաստիճանները դեռևս չեն գերազանցվել. Գագիկ Սուրենյան

«Հուլիսի առաջին տասնօրյակին մեր երկիրը գտնվում էր հյուսիս-արևմուտքից ներթափանցող խոնավ և ցուրտ օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչի արդյունքում հուլիսի առաջին տասնօրկայում հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը նորմայից ցածր էր 2-4 աստիճանով։ Խոնավ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, հանրապետության տարածքում ժամանակ առ ժամանակ դիտվում էին ամպրոպային բնույթի անձրևներ»։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 4–ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Հուլիսի 12-ից սկսած հյուսիս–արևմտյան սառը հոսանքներն ընդհատվեցին՝ իրենց տեղը զիջելով հարավից՝ հիմնականում Իրաքից եկող արևադարձային տաք օդային հոսանքներին։ Հուլիսի 12-ից մինչև օրս մեր երկիրը գրեթե անդադար գտնվել է այդ արևադարձային տաք հոսանքների ազդեցության գոտում։

Հուլիսի 12-31–ը ընկած ժամանակահատվածում Արարտյան դաշտում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում օդի ջերմաստիճանը հիմնականում տատանվել է 37-39 աստիճանի սահմաններում, իսկ հուլիսի 30-ին այն հասավ իր պիկին՝ Արարատյան դաշտում ջերմաստիճանը հասավ 40 աստիճանի»,–նշեց Սուրենյանը։

Գագիկ Սուրենյանի խոսքով, տեղումների քանակը հանրապետության տարածքում հուլիսին բաշխվել է խիստ անհավասարաչափ։ Հիմնականում հյուսիսային շրջաններում՝ Տավուշում, Լոռիում Սյունիքում թափվել է տեղումների ամսական քանակի 100-170 տոկոսը։

«Բայց նաև ունենք հատվածներ, օրինակ Արարատի հատվածը, որտեղ տեղումների քանանակը կազմել է ամսական նորմայի ընդամնեը 4 տոկոսը, իսկ Մեղրիի հատվածում ընդհանրապես տեղումներ չեն եղել։ Երևանում նույնպես խիստ անհավասարաչափ են եղել տեղումներ. որոշ հատվածներում տեղումների քանակը կազմել է ամսական նորմայի 180 տոկոսը, որոշ հատվածներում էլ՝ ընդամենը 35 տոկոսը։

  • Կիսվել: