Հաղարծին վանական համալիրի մոտակայքում ավտոբուս է շրջվել․ կա 18 տուժած
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 15։05-ի սահմաններում, Հաղարծին վանական համալիրի մոտակայքում ավտոբուս է շրջվել։ Հայտնում են ՆԳՆ-ից։
Նախնական տվյալներով՝ կա 18 տուժած։
Նշենք, որ ըստ շրջանառվող տեղեկությունների ավտոբուսում Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներն են եղել։
Երթուղին սպասարկող BusVoyage ընկերությունից էլ հայտնել են, որ նախնական տվյալով ճանապարհին հողաթումբը փլուզվել է, ինչի հետեւանքով ավտոբուսը կողաշրջվել է։


