ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Հաղարծի մոտակայքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով հոսպիտալացվածների թիվը հասել է 30-ի

Հաղարծի մոտակայքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով հոսպիտալացվածների թիվը հասել է 30-ի

Այսօր Հաղարծին վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով հոսպիտալացվածների թիվը հասել է 30-ի:
 
Տուժածները մարզային բժշկական կենտրոնում շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն:
 
Տեղում համայց է իրականացրել առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը:
Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով կազմակերպվում է տուժածներից 6-ի տեղափոխումը երևանյան բուժհաստատություններ:
 
Վիրահատված պացիենտի առողջական վիճակն այս պահին գնահատվում է կայուն ծանր: Մյուսներինը` միջին ծանրության:

  • Կիսվել: