ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Գյումրիի 102-րդ ռազմաբազայում հարգանքի տուրք են մատուցել «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկչության զոհերի հիշատակին

Գյումրիի 102-րդ ռազմաբազայում հարգանքի տուրք են մատուցել «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկչության զոհերի հիշատակին

Գյումրիի 102-րդ ռազմաբազայում հարգանքի տուրք են մատուցել Կրոկուս Սիթի Հոլլի ահաբեկչության զոհերի հիշատակին։

Ռազմաբազայի անձնակազմը՝ գնդապետ Ալեքսանդր Բեզբորոդովի գլխավորությամբ, մասնակցել է զոհվածների հիշատակին նվիրված սգո միջոցառումներին: Հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգել են ահաբեկչության զոհերի հիշատակը, ծաղիկներ դրել ռազմակայանի տարածքում գտնվող հուշակոթողին, Տեր Տիմոթեոս քահանա Ղազարյանը մատուցել է հոգեհանգստյան կարգ:

Զինվորականներից բացի ներկա են եղել նաև ՌԴ ԱԴԾ Սահմանապահ Վարչության և Հայաստանում գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ անցյալ տարի՝ 2024 թվականի մարտի 22-ին, Մոսկվայի մերձակայքում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահի վրա իրականացված ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել էր 145 մարդ։

2025 թվականի մարտին Միացյալ Նահանգներում ձերբակալվել է Մոհամմադ Շարիֆուլլան, որը մեղադրվում է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորմանն աջակցելու և մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահի վրա հարձակման կազմակերպման մեջ ներգրավված լինելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: