Գյումրիի 102-րդ ռազմաբազայի զինվորականները շնորհավորել են Հայրենականի վետերան Միխայիլ Սահակյանին տեսանյութ
Հաղթանակ 9/45 շարժման երիտասարդները Գյումրիի 102-րդ ռազմաբազայի զինվորականների հետ մեկնել են Շնող՝ շնորհավորելու Հայրենական մեծ պատերազմի վետերան Միխայիլ Սահակյանին:
Ազատամարտիկը ծառայել է 105-րդ առանձին կապի գնդում, հասել է Բրեստ, եղել Լեհաստանում։
Չնայած իր 99 տարեկան հասակին՝ վետերանն իրեն առույգ է զգում, մասնակցում է հիշատակի միջոցառումներին, իսկ երկու տարի առաջ ամուսնացել է 6-րդ անգամ:
Շնորհավորեցին վետերանին նվագախմբի կատարմամբ, ռազմական երգերի մեղեդիների ներքո: