երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
 Գրիգոր Լուսավորիչ ԲԿ–ում աշխատանքները որևէ պահի չեն խաթարվել. պարզաբանում

Գրիգոր Լուսավորիչ ԲԿ–ում աշխատանքները որևէ պահի չեն խաթարվել. պարզաբանում

Այսօր լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկությունները Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերաբերյալ իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին այսօր փետրվարի 27–ին, հայտարարություն է տարածել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է.

«Սրտաբանական բաժանմունքում որոշ աշխատակիցների կողմից աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու արդյունքում (հատուկ դեղորայքի պահպանման ռեժիմը խախտելու, պացիենտից գումար պահանջելու և վերցնելու, աշխատանքային ժամին տեղից բացակայելու, ինչպես նաև աշխատաժամին քնելու, պացիենտների, նրանց հարազատների ներկայությամբ անպատշաճ բառապաշար կիրառելու և այլնի համար) օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկվել է կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթաց: Տվյալ գործընթացին աշխատակիցներն արձագանքել են էմոցիոնալ կերպով, սուբյեկտիվ ընկալումներով: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում, մասնավորապես` Սրտաբանական բաժանմունքում աշխատանքները որևէ պահի չեն խաթարվել և շարունակվում են բնականոն հունով»:

Հիշեցնենք, որ այսօր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի երեք տասնյակ աշխատակիցներ բողոքել են, որ իրենց առաջարկվել է աշխատանքից ազատման դիմում գրել եւ իրենք կարծում են, որ նոր տնօրենը ցանկանում է ազատավել նախկին տնօրեն Արամ Մինասյանի կադրերից։

  • Կիսվել: