կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Գործարկվել է Շրջակա միջավայրի նախարարության նոր պաշտոնական կայքը

Գործարկվել է Շրջակա միջավայրի նախարարության նոր պաշտոնական կայքը

Հասանելի է Շրջակա միջավայրի նախարարության նոր պաշտոնական կայքը՝ https://env.gov.am/

Այս նախաձեռնությունը Կառավարության որդեգրած թվայնացման և պետական կառավարման արդիականացման քաղաքականության հերթական կարևոր քայլն է՝ ուղղված պետություն–քաղաքացի կապի ամրապնդմանը, տեղեկատվության բաց և թափանցիկ ներկայացմանը, ինչպես նաև հանրային ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը։

Նոր կայքի մշակման ընթացքում առաջնահերթ է համարվել բնապահպանական տեղեկատվության մատչելիությունն ու հասանելիությունը․ բովանդակությունն այժմ ներկայացված է առավել պարզ, հստակ և համակարգված՝ նվազեցնելով բարդ ձևակերպումները և ապահովելով, որ յուրաքանչյուր քաղաքացի կարողանա արագ գտնել անհրաժեշտ տվյալներն ու ծառայությունները՝ ընդամենը մի քանի քայլով։

Կայքի նոր տարբերակը մշակվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ համատեղ՝ լիովին համապատասխանելով ԲՏԱ նախարարության կողմից մշակված թվայնացման սկզբունքներին և մատչելիության ստանդարտին։

Կայքը տեղակայված է Amazon ամպային միջավայրում և մշակված է ՀՀ կառավարության «ԱՄՊԱՅԻՆՆ ԱՌԱՋԻՆԸ» քաղաքականությանը համապատասխան։

 

  • Կիսվել: