շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Գորիս-Լծեն ավտոճանապարհին բախվել են կցորդով բեռնատարներ. կա երկու տուժած

Գորիս-Լծեն ավտոճանապարհին բախվել են կցորդով բեռնատարներ. կա երկու տուժած

Մայիսի 9-ին՝ ժամը 09։02-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանիի հենակետից մեկական մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ Գորիս-Լծեն ավտոճանապարհի 40-րդ կմ-ին բախվել են Foton և Dongfeng մակնիշների կցորդով բեռնատարները։

Փրկարարները երկու տուժածի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են։

  • Կիսվել: