ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Գնել Սանոսյանը և Ճապոնիայի համագործակցության գործակալության պաշտոնյան պայմանավորվել են քննարկել կոնկրետ ոլորտային ներդրումային ծրագրեր

Գնել Սանոսյանը և Ճապոնիայի համագործակցության գործակալության պաշտոնյան պայմանավորվել են քննարկել կոնկրետ ոլորտային ներդրումային ծրագրեր

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) գլխամասի Արևելյան, Կենտրոնական Ասիայի և Կովկասի վարչության Կենտրոնական Ասիայի և Կովկասի բաժնի տնօրեն Օգասահարա Կենջիի գլխավորած պատվիրակությանը։
 
Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել հատկապես ջրային ոլորտում առկա համագործակցությունը։
 
Հանդիպման ժամանակ նախանշվել են ենթակառուցվածքների զարգացման ոլորտում հնարավոր համագործակցության այլ ուղղություններ։
 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում քննարկել կոնկրետ ոլորտային ներդրումային ծրագրեր։

  • Կիսվել: