հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Գնացքի հարվածի հետևանքով վնասվածքներ ստացած կինը մահացել է

Գնացքի հարվածի հետևանքով վնասվածքներ ստացած կինը մահացել է

Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղի վարչական տարածքում մարտի 2-ին՝ երկաթգծի կամրջի վրա, բեռնատար շարժակազմով գնացքը հարվածել էր 85-ամյա հետիոտնի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Այս մասին հայտնում են ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Մարտի 5-ին ժամը 09:40-ին հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 01:30-ի սահմաններում 85-ամյա կինը մահացել է:

Նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: