ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Գեղարքունիքի մարզում 25-ամյա աղջիկը ենթարկվել է ավազակային հարձակման. նա խլել է ատրճանակն ու ինքնապաշտպանվել

Գեղարքունիքի մարզում 25-ամյա աղջիկը ենթարկվել է ավազակային հարձակման. նա խլել է ատրճանակն ու ինքնապաշտպանվել

Երեկ՝ հոկտեմբերի 2-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:  Ըստ Shamshyan.com-ի` ժամը 16:50-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ «փակ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում, որովայնի փակ բութ տրավմա, պարանոցի զույգ վերին վերջույթների, ձախ ոտքի քերծվածքներ» վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գավառ քաղաքաի բնակիչ, 25-ամյա Էմմա Հ.-ն է: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 14:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում Բունիաթյան փողոցում Էմմա Հ.-ի տան պատից ձայն են տվել և վերջինս դուրս է եկել բակ, որտեղ 30-40 տարեկան իրեն անծանոթ 2 տղամարդիկ իրենից հարցրել են, թե արդյոք իրենց տան դիմացի հողամասը վաճառվում է:

Այդ ընթացքում Էմմա Հ.-ին անծանող տղամարդկանցից մեկը ատրճանակով մոտեցել է իրեն, հայհոյանքներ տեղացել ու ասել, որ իրենք գիտեն, թե որտեղ է գտնվում չհրկիզվող պահարանը իրենց տանը ու փորձել են հարձակվել Էմմա Հ.-ի վրա: Վերջինս կարողացել է դիմադրություն ցույց տալ և ատրճանակը խլել է նրա ձեռքից և այդ ատրճանակով խփել է իրեն հարձակվողի գլխին, ով հավասարակշռությունը կորցել և ընկել է: Հանցակից ընկերը, տեսնելով կատարվածը, մոտեցել է Էմմա Հ.-ին և միմյանց միջև սկսվել է քաշքշուկ:

Քաշքշուկի ընթացքում մեկ այլ տղամարդ մտել է Էմմա Հ.-ի տուն և գետնին ընկած ընկերոջը տարել: Երբ քաշքշուկն ավարտվել է, Էմմա Հ.-ն մտել է տուն, իսկ նրա հետ վիճաբանող տղամարդը, հետապնդելով նրան, տան մոտ տեղադրված ծաղկամանով փորձել է հարվածել Էմմային, սակայն այն դիպել է պատից կախված սրբապատկերին, որից հետո անկոչ հյուրերը դիմել են փախուստի: Ոստիկաններին և քննիչներին Էմմա Հ.-ն հայտնել է, որ իր բնակարանից ոչինչ չեն գողացել, քանի որ իր շնորհիվ հանցագործությունը ավարտին չեն հասցրել:  Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում

  • Կիսվել: