կիրակի, մայիս 4
4 / 5 / 2025
Եվ եթե ոչ օրհնանքի խոսքերը, ապա նզո՞վքը. Խաչատրյանը՝ Բալթյան երկրների Հայոց թեմի առաջնորդի խոսքերի վերաբերյալ Մայր Աթոռի արձագանքի մասին

Եվ եթե ոչ օրհնանքի խոսքերը, ապա նզո՞վքը. Խաչատրյանը՝ Բալթյան երկրների Հայոց թեմի առաջնորդի խոսքերի վերաբերյալ Մայր Աթոռի արձագանքի մասին

Հասարակության լայն շերտերի շրջանում զարմանք, վրդովմունք և հիսաթափություն է առաջացրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի արձագանքը Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի խոսքերին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Շատերի համար անհասկանալի է մնացել, թե թեմակալի արտահայտած ո՞ր մտքերն ու դատողություններն են, որ «սուբյեկտիվ են, անհատական և վերագրելի չեն եկեղեցուն»։

Այդ դեպքում ո՞ր մտքերն են, որ վերագրելի են Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն։

Եթե ոչ խաղաղության և հաշտության ծրագրերը, ուրեմն պատերազմներն ու խռովություննե՞րը։

Եթե ոչ մեր երկրի ապագան քրիստոնեական գեղեցիկ միջավայրում տեսնել ցանկանալը, ապա խավարի և անաստվածության մեջ խարխափե՞լը։

Եթե ոչ խաղաղ համագործակցությամբ մեր ժողովրդի համար լավ, գեղեցիկ ապագա ապահովելու ցանկությունը, ապա խաբեություններով և խարդավանքներով դեպի քաոս և անորոշություն տանե՞լը։

Եվ եթե ոչ օրհնանքի խոսքերը, ապա նզո՞վքը»,-նշել է նա:

  • Կիսվել: