ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Պարոնյան փողոցի փակուղում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Պարոնյան փողոցի փակուղում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 14-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Մասնավորապես՝ Մաշտոցի պողոտա հ.5 («Փակ շուկա») շենքի երկու կողմերում երթևեկությունը կկազմակերպվի միակողմ: Մուտքը՝ Պարոնյան փողոցի փակուղու կողմից, ելքը՝ հակառակ, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

  • Կիսվել: