կիրակի, հուլիս 5
5 / 7 / 2026
Երևանում քաղաքացիները, համայնքային ոստիկանները, փրկարարները, պարեկներն ու բժիշկները փրկել են երիտասարդ աղջկան, որը սպառնում էր դիմել ծայրահեղ միջոցի

Երևանում քաղաքացիները, համայնքային ոստիկանները, փրկարարները, պարեկներն ու բժիշկները փրկել են երիտասարդ աղջկան, որը սպառնում էր դիմել ծայրահեղ միջոցի

Այսօր՝ հուլիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ իրենց կողմից սպասարկվող տարածքի շենքերից մեկում երիտասարդ աղջիկը սպառնում է վերջ տալ իր կյանքին, հայտնում է shamshyan.com–ը։

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկից մեկ մարտական հաշվարկ և Երևանի 103 շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը։

Նախ քաղաքացիները, ապա Արաբկիրի համայնքային ոստիկաններն ու փրկարարները կարողանում են համոզել նրան, որպեսզի նա այդ ծայրահեղ քայլին չդիմի, ինչը հաջողվում է նրանց։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պատճառը անձնական է։

  • Կիսվել: