երկուշաբթի, նոյեմբեր 23
23 / 11 / 2026
Երևանում մթնոլորտային օդի որակը՝ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը

Երևանում մթնոլորտային օդի որակը՝ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 28-հոկտեմբերի 4-ը:

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում սեպտեմբերի 28-ին և 29-ին, Արաբկիրում՝ սեպտեմբերի 28-ին, 29-ին, հոկտեմբերի 1-ին և 3-ին, Նոր Նորքում՝ սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 3-ին, Շենգավիթում՝ սեպտեմբերի 30-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում սեպտեմբերի 28-հոկտեմբերի 2-ը, Նոր Նորքում և Արաբկիրում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ սեպտեմբերի 28-ին և հոկտեմբերի 4-ին։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

  • Կիսվել: