ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Երևանում «Mercedes»-ում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել

Երևանում «Mercedes»-ում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։45-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ  Փափազյան և Ավետիսյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, hրշեջ-փրկարարները մարել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում պայթյունի հետևանքով բռնկված հրդեհը, ինչի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

  • Կիսվել: