հինգշաբթի, նոյեմբեր 26
26 / 11 / 2026
Երևանի Վարդաշեն թաղամասում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու դի. գտնվել է նաև երկտող

Երևանի Վարդաշեն թաղամասում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու դի. գտնվել է նաև երկտող

Այսօր՝ ապրիլի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 17:20-ի սահմաններում՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Վարդաշեն 9 փողոցի բարձրահարկ շենքերից մեկի բակում դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սարգիս Մելքոնյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննաչական բաժնի խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռոման Մախմուդյանի և Հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մկրտիչ Ումրշատյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ, 35-ամյա Դավիթ Մ.-ի դին:

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մահացածը շենքի տանիքից իրեն ցած է նետել, ու նրա մոտ հայտնաբերվել է երկտող, ամուսնացած չէր, շենքն էլ 9 հարկանի է:Ox3q5f1GsfD8gRlRHdMyfWP3ZCo

  • Կիսվել: