հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
Երևանի տրոլեյբուսային ցանցը համալրվել է ևս 45 նոր տրոլեյբուսով

Երևանի տրոլեյբուսային ցանցը համալրվել է ևս 45 նոր տրոլեյբուսով

Երևանի տրոլեյբուսային ցանցը համալրվել է ևս 45 նոր տրոլեյբուսով, ինչն էլ հնարավորություն է տվել ամբողջությամբ արդիականացնել հավաքակայանը: Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում:

«Այսուհետև երթուղիներում այլևս հին տրոլեյբուսներ չեք տեսնի: Վերջին տարիներին ձեռք բերված շարժակազմը՝ 75 նոր տրոլեյբուսով, հնարավորություն է տվել երթուղիները հասցնել մայրաքաղաքի այն հատվածներ, որտեղ կոնտակտային ցանցեր չկան: Մեզ համար առաջնային է քաղաքացիների հարմարավետությունն ու որակյալ սպասարկումը»,- նշված է գրառման մեջ:

 

  • Կիսվել: