Երևանի քաղաքապետի խոսնակը հեռանում է պաշտոնից
Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը սոցցանցի իր էջում հայտնել է պաշտոնից հեռանալու մասին:
«Սեփական դիմումիս համաձայն՝ այսօրվանից դադարեցրել եմ աշխատանքս Երևանի քաղաքապետարանում։
Շնորհակալություն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, քաղաքապետարանի և ԶԼՄ գործընկներներիս արդյունավետ աշխատանքի համար։
Կհանդիպենք, երբ կհանդիպենք»,-նշել է նա:


