Երևանի քաղաքապետարանի ռազմաճակատ մեկնող աշխատակիցների աշխատատեղերը կպահպանվեն․ Խոսնակ
Երեւանի քաղաքապետարանի բոլոր այն աշխատակիցները, որոնք կամավոր կամ աշխարհազորի կազմում մեկնում են ռազմաճակատ, աշխատանքային օրենսդրությամբ կպահպանեն իրենց աշխատատեղերը: Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանի գրառումից։
«Անհրաժեշտության դեպքում այդ տեղերը ժամանակավորապես կլրացվեն»,- գրել է խոսնակը։


