Երևանի «Կինո Մոսկվա»-ի ամառային դահլիճը ամբողջապես վերականգնվում է իր նախնական տրամաբանությամբ. Ավինյան (տեսանյութ)
Երևանի «Կինո Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը, որը երկար տարիներ փակ էր և անմխիթար վիճակում, վերականգնվելու է իր նախնական տրամաբանությամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Այս տարածքը եղել է հիշողությունների, կինոյի և երևանյան ամառային կյանքի կարևոր վայր։
Շնորհակալություն կինոթատրոնի տնօրինությանը՝ այս կարևոր տարածքի արժեքը գնահատելու և դրա վերագործարկման մեջ ներդրում կատարելու համար»,-նշել է նա՝ հրապարակելով տեսանյութ։


