Երևանի Հրազդանի կիրճում վրաերթի են ենթարկել 3 անչափահասի
Այսօր՝ հունիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս հետիոտնի: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։ Երեխաներին տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ երեխային դուրս են բերել շոկային իրավիճակից ու փրկել նրանց կյանքը:

Պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված երեխներն են 14-ամյա Համլետ Ն.-ն, 16-ամյա Ալեքս Ս.-ն և 14-ամյա Գագիկ Մ.-ն:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձքննության, եղել է սթափ: