հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Երևան-Երասխ ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա

Երևան-Երասխ ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա

Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 21-ին, ժամը 23:39-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:

ՆԳՆ փրկարար ծառայությունից  հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 29-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում բախվել են «Opel» և «KIA» մակնիշների ավտոմեքենաները, ինչի արդյունքում «Opel» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։54-ին, մարվել՝ մայիսի 22-ին, ժամը 00։15-ին: Ավտոմեքենան այրվել է։

  • Կիսվել: