ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ԵԱՏՄ երկրների շարքում շինարարական աշխատանքների ծավալով ՀՀ-ն  վերջին տեղում է

ԵԱՏՄ երկրների շարքում շինարարական աշխատանքների ծավալով ՀՀ-ն վերջին տեղում է

ԵԱՏՄ-ում շինարարական աշխատանքների ծավալը 2024 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4,5 տոկոսով: Այս մասին հայտնում են Միության մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ աճ է նկատվել միության բոլոր երկրներում։ Ամենաբարձր ցուցանիշը Ղրղզստանում է, որտեղ գրանցվել է շինարարական աշխատանքների ծավալի 44,5 տոկոս աճ։

Հաջորդը Բելառուսն ու Ղազախստանն են՝ 8,6-ական տոկոսով, այնուհետև Ռուսաստանը՝ 3,9 տոկոսվ, և Հայաստանը՝ 2,1%։

  • Կիսվել: