Արագածոտնի մարզում բшխվել են «Jeep Compass»-ը, «ՎԱԶ 2107»-ն ու «Lada»-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավnր
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 29 կմ հատվածում բախվել են «Jeep Compass», «Lada» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով «Jeep Compass»-ը բախվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշին, մասամբ փակելով երթևեկելի գոտին, իսկ «Lada»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշների, ապա ճանապարհին տեղադրված ցուցանակին և մոտ 40 մետր շրջվելով՝ հայտնվել ձորակում։



